ԱԼ․ Անգլիան հաղթեց 3-րդ տուրի կենտրոնական խաղում, իսկ Ֆրանսիան ու Պորտուգալիան կիսեցին միավորը 🎥
Հոկտեմբերի 10-ին ավարտվեց Ազգերի լիգայի 2020/21 խաղարկության երրորդ տուրը։
Անգլիայի հավաքականը A դիվիզիոնի 2-րդ խմբի շրջանակում «Ուեմբլի» մարզադաշտում կամային հաղթանակ տարավ Բելգիայի ընտրանու նկատմամբ։
Առաջին խաղակեսում կողմերը փոխանակվեցին խփած մեկական գնդակով․ 11 մետրանոց նշակետից համապատսախանաբար աչքի ընկան Ռոմելու Լուկակուն և Մարկուս Ռեշֆորդը, իսկ երկրորդ խաղակեսում՝ 65-րդ րոպեին, Մեյսոն Մաունթը «երեք առյուծների» համար խփեծ հաղթական գնդակը։
Այսպիսով, Անգլիայի հավաքականն այս խաղից հետո վաստակեց 7 միավոր և գլխավորեց 2-րդ խմբի մրցաշարային աղյուսակը, իսկ Բելգիան 6 միավորով երկրորդն է։ Այս խմբում ընդգրկված են նաև Դանիայի և Իսլանդիայի հավաքականները, որոնք համապատասխանաբար ունեն 4 և 0 միավոր։
A դիվիզիոնի շրջանակում ևս մեկ հետաքրքիր հանդիպում կայացավ։ 3-րդ խմբում միմյանց դեմ մրցեցին աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիայի և Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի հավաքականները։
Բացարձակ հավասար պայքարում ընթացած խաղում այդպես էլ որևէ դարպասի գրավում չարձանագրվեց։
Խմբի մյուս խաղում էլ Խորվաթիայի հավաքականը 2։1 հաշվով հաղթել է Շվեդիայի ընտրանուն։
Կայացած 3 խաղերից հետո Պորտուգալիայի և Ֆրանսիայի հավաքականները 7 միավորով գլխավորում են իրենց խմբի մրցաշարային աղյուսակը։ Խորվաթիան ունի 3, իսկ Շվեդիան դեռևս միավոր չունի։
# Ազգերի լիգա, Անգլիայի հավաքական, Բելգիայի հավաքական, Մարկուս-Ռեշֆորդ, Մեյսոն Մաունթ, Պորտուգալիայի հավաքական, Ռոմելու-Լուկակու, Ֆրանսիայի հավաքական