Ալֆոնսո Դևիսը ցանկանում է համալրել իսպանական գրանդի շարքերը
«Բավարիայի» ձախ պաշտպան Ալֆոսո Դևիսը, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, կանադացի լատերալը ցանկանում է կարիերան շարունակել «Ռեալ Մադրիդի» կազմում։
Աղբյուրի փոխանցմամբ` 22-ամյա ֆուտբոլիստն «արքայական» ակումբից առաջարկի է սպասում ընթացիկ կամ 2024 թ. ամռանը։
Հատկանշական է, որ «սերուցքայինները» նույնպես մտադիր են ձեռք բերել Դևիսին, սակայն այս գործարքն իրականացնելը բավական բարդ է, քանի որ կանադացի ֆուտբոլիստը բավական բարձր տրանսֆերային արժեք ունի։
Ակնկալվում է, որ մադրիդյան ակումբը կսպասի մինչև 2024 թվականը, երբ «Բավարիայի» ու Դևիսի միջև գործող պայմանագրի ավարտին կմնա 1 տարի, ինչն էլ «ռեկորդ մայսթերին» կստիպի 22-ամյա լատերալին վաճառել ավելի մատչելի գնով։
Կան խոսակցություններ, որ Դևիսը մտադիր չէ «Բավարիայի» հետ երկարաձգել պայմանագիրը, ինչը մյունխենյան ակումբին կարող է դրդել, որպեսզի նրան վաճառի արդեն 2023 թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Հավելենք, որ Ալֆոնսո Դևիսը «Բավարիայի» կազմում հանդես է գալիս 2019 թ. հունվարից` անցկացրած 153 խաղում դառնալով 8 գոլի և 25 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալֆոնսո Դևիս, Բավարիա, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ