Ալֆոնսո Դևիսը պայմանագիր է համաձայնեցրել իսպանական գրանդի հետ
«Բավարիայի» եզրային պաշտպան Ալֆոնսո Դևիսը մոտ ժամանակներս, ամենայն հավանականությամբ, կփոխի ակումբային գրանցումը։
Ինսայդեր Նիկոլո Սկիրան հայտնում է, որ կանադացի ֆուտբոլիստը ցանկանում է կարիերան շարունակել «Ռեալ Մադրիդի» կազմում։
Աղբյուրի փոխանցմամբ` 23-ամյա ֆուտբոլիստն անձնական պայմանագրի հարցում «արքայական» ակումբի հետ սկզբունքային համաձայնության է հասել։
Պայմանագիրը նախատեսված է լինելու մինիև 2029 թ. հունիսի 30-ը, որն ունենալու է այն ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորություն։
Դևիսի և «Բավարիայի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2025 թ. հունիսի 30-ին, որի երկարաձգման հարցում կողմերը չեն կարողանում համաձայնության հասնել։
Sky Sports Deutschland-ի թղթակից Ֆլորիան Պլետենբերգը X-ի իր միկրոբլոգում գրում է, որ Դևիսը 2024 թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կլքի «ռեկորդ մայսթերի» շարքերը։
Սպասվում է, որ «Ռեալը» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կփորձի ձախ լատերալի գործարքն իրականացնել` վճարելով 40-50 մլն եվրո։
Հավելենք, որ Ալֆոնսո Դևիսը «Բավարիայի» կազմում հանդես է գալիս 2019 թ. հունվարից` անցկացրած 180 խաղում դառնալով 9 գոլի և 28 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալֆոնսո Դևիս, Բավարիա, Նիկոլո Սկիրա, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ, Ֆլորիան Պլետենբերգ