Ազգերի լիգա. Պորտուգալիան եզրափակիչում է` կամային հաղթանակ տանելով Գերմանիայի նկատմամբ 🎥

Ազգերի լիգա. Պորտուգալիան եզրափակիչում է` կամային հաղթանակ տանելով Գերմանիայի նկատմամբ 🎥

05/06/2025 - 01:20

Ազգերի լիգայի խաղարկության «4-ի եզրափակիչի» առաջին կիսաեզրափակիչում Պորտուգալիայի հավաքականը Մյունխենի «Ալիանց Արենա» ստադիոնում մրցեց Գերմանիայի հավաքականի դեմ։

48-րդ րոպեին «բունդեսմանշաֆթից» հաշիվը բացեց Ֆլորիան Վիրցը։ Բաց թողած գոլից հետո պորտուգալացիները ֆանտաստիկ խաղ ցույց տվեցին ու 2:1 հաշվով կամային հաղթանակ տարան։

Ռոբերտո Մարտինեսի գլխավորած թիմից 63-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Ֆրանսիշկու Կոնսեյսաուն, իսկ 68-րդ րոպեին հաղթական գոլը խփեց Կրիշտիանու Ռոնալդուն։

Այսպիսով, «Սելեսաոն» մրցաշարի եզրափակիչում է և հունիսի 8-ին կհանդիպի Իսպանիա – Ֆրանսիա դիմակայության հաղթողին։

Այդ հանդիպումը կկայանա հունիսի 5-ին` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023