Ազգերի լիգա. Ուկրաինան շոկի է ենթարկել Բելգիային` տանելով վստահ հաղթանակ 🎥
Ազգերի լիգայի խաղարկության A/B լիգաների անցումային փլեյ-օֆֆ-ի առաջին խաղում Ուկրաինայի հավաքականը մրցել է Բելգիայի թիմի դեմ։
Իսպանիայի Մուրսիա քաղաքի «Էնրիկե Ռոկա» ստադիոնում կայացած խաղում ուկրաինացիները շոկի են ենթարկել մրցակցին ու 3:1 հաշվով կամային հաղթանակ տարել։
«Կարմիր սատանաներից» 40-րդ րոպեին Կևին դե Բրույնեի փոխանցումից հետո աչքի է ընկել Ռոմելու Լուկակուն։
Երկրորդ խաղակեսում Սերգեյ Ռեբրովի գլխավորած թիմը 66-78-րդ րոպեներին երեք գոլ է խփել ու comeback արել. մրցակցի դարպասը գրավեցին Օլեքսեյ Գուցուլյալը, Վլադիսլավ Վանատն ու Իլյա Զաբառնի։
Նշենք, որ կողմերի պատասխան հանդիպումը կկայանա մարտի 23-ին Գենկում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից