Ազգերի լիգա. Հունաստանը շոկի ենթարկեց Շոտլանդիային` հաղթելով խոշոր հաշվով 🎥
Ազգերի լիգայի խաղարկության A/B լիգաների անցումային փլեյ-օֆֆ-ի պատասխան խաղում Հունաստանի հավաքականը հյուրընկալվելիս մրցեց Շոտլանդիայի թիմի դեմ։
Դիմակայության առաջին խաղում շոտլանդացիները մրցակցի դաշտում հաղթել էին 1:0 հաշվով։
Պատասխան խաղում հույները շոկի ենթարկեցին մրցակցին և հաղթեցին խոշոր` 3:0 հաշվով։
Իվան Յովանովիչի գլխավորած թիմից փայլեց 22-ամյա կիսապաշտպան Յանիս Կոնստանելիասը, որը մեկ գոլ խփեց և երկու ասիստ կատարեց։ Նա օգնեց աչքի ընկնել Կոնստանտինոս Կարեցասին ու Խրիստոս Ցոլիս։
Այպսիսով, Հունաստանի հավաքականն ընդհանուր դիմակայությունում առավելության հասավ 3:1 հաշվով և Ազգերի լիգայի A դիվիզիոնի ուղեգիր, իսկ Շոտլանդան նահանջեց B լիգա։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից