Ազգերի լիգա. Կայացավ A դիվիզիոնի փլեյ-օֆֆ-ի վիճակահանությունը
Շվեյցարիայի Նիոն քաղաքում կայացավ Ազգերի լիգայի խաղարկության A դիվիզիոնի փլեյ-օֆֆ-ի վիճակահանությունը։
Վիճակահանության արդյունքում քառորդ եզրափակիչում կկայանան հետևյալ հանդիպումները.
Նիդերլանդներ – Իսպանիա
Խորվաթիա – Ֆրանսիա
Դանիա – Պորտուգալիա
Իտալիա – Գերմանիա
Կիսաեզրափակիչում կձևավորվեն հետևյալ զույգերը.
Իտալիա/Գերմանիա – Դանիա/Պորտուգալիա
Նիդերլանդներ/Իսպանիա – Խորվաթիա/Ֆրանսիա
Քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները կայանալու են 2025 թ. մարտի 20-ին, պատասխան խաղերը` մարտի 23-ին։
Կիսաեզրափակիչները բաղկացած են լինելու մեկ դիմակայությունից, որոնք կկայանան 2025 թ. հունիսի 4-5-ին, իսկ երրորդ տեղի խաղն ու եզրափակիչը` հունիսի 8-ին։
Հիշեցնենք, որ մրցաշարի գործող հաղթողն Իսպանիայի հավաքականն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ազգերի լիգա, Գերմանիայի հավաքական, Դանիայի հավաքական, Իսպանիայի հավաքական, իտալիայի հավաքական, Խորվաթիայի հավաքական, Հոլանդիայի հավաքական, նիդեռլանդների հավաքական, Պորտուգալիայի հավաքական, Ֆրանսիայի հավաքական