Ազգերի լիգա. Գերմանիայի հավաքականի հայտացուցակը
Գերմանիայի ազգային հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է թիմի` Ազգերի լիգայի խաղարկության եզրափակիչ հատվածի համար նախատեսված հայտացուցակը։
«Բունդեսմանշաֆթի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը հրավիրվել է հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ – Մարկ-Անդրե Տեր Շտեգեն («Բարսելոնա», Իսպանիա), Օլիվեր Բաուման («Հոֆենհայմ»), Ալեքսանդր Նյուբել («Շտուտգարտ»)։
Պաշտպաններ – Ռոբերտ Անդրիխ, Ջոնաթան Տահ (երկուսն էլ` «Բայեր»), Վալդեմար Անտոն («Բորուսիա Դորտմունդ»), Յան Բիսեկ («Ինտեր», Իտալիա), Ջոշուա Կիմիխ («Բավարիա»), Ռոբին Կոխ («Այնտրախտ»), Մաքսիմիլիան Միթելշտեդտ («Շտուտգարտ»), Դավիդ Ռաում («Լայպցիգ»)։
Կիսապաշտպաններ – Կարիմ Ադեյեմի, Ֆելիքս Նմեչա, Պասկալ Գրոս (բոլորը` «Բորուսիա Դորտմունդ»), Նադիմ Ամիրի («Մայնց»), Սերժ Գնաբրի, Ալեքսանդր Պավլովիչ, Լերոյ Սանե (բոլորը` «Բավարիա»), Տոմ Բիշոֆ («Հոֆենհայմ»), Ռոբին Գոսենս («Ֆիորենտինա»), Անգելո Շթիլեր («Շտուտգարտ»), Ֆլորիան Վիրց («Բայեր»)։
Հարձակվողներ – Նիկ Վոլթեմադե, Դենիս Ունդավ (երկուսն էլ` «Շտուտգարտ»), Նիկլաս Ֆյուլկրուգ («Վեսթ Հեմ», Անգլիա)։
Նշենք, որ վնասվածքների պատճառով հավաքականի հայտացուցակից բացակայում են Մադրիդի «Ռեալի» պաշտպան Անտոնիո Ռյուդիգերը, «Բավարիայի» կիսապաշտպան Ջամալ Մուսիալան ու «Արսենալի» հարձակվող Կայ Հավերցը։
Տոմ Բիշոֆն ու Նիկ Վոլթեմադեն առաջին անգամ են հրավիրվել ազգային թիմ։
Գերմանացիներն Ազգերի լիգայի խաղարկության կիսաեզրափակիչում հունիսի 4-ին Մյունխենի «Ալիանց Արենա» ստադիոնում կմրցեն Պորտուգալիայի հավաքականի դեմ։ Հանդիպման մեկնարկը` 23:00-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ազգերի լիգա, Անտոնիո Ռյուդիգեր, Գերմանիայի հավաքական, Կայ Հավերց, Մարկ-Ադնրե Տեր Շտեգեն, Յոզուա-Կիմիխ, Յուլիան Նագելսման, Նիկ Վոլթեմադե, Ջամալ Մուսիալա, Տոմ Բիշոֆ