Ադրբեջանցի դարպասապահը բաց է թողել թիմի մարզումը՝ հայ մարզչի պատճառով
Հայազգի Գրիգորի Բաբայանը 2019 թվականի դեկտեմբերի կեսից գլխավորում է ղազախական «Տոբոլը»:
Թիմի ադրբեջանցի դարպասապահ Էմիլ Բալաևը լքել է թիմի ճամբարը վնասվածքի պատճառով: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:
Երեկ երեկոյան ակումբը մեկն էլ Արաբական Միացյալ Էմիրություններ՝ ուսումնամարզական հավաք անցկացնելու։ Այնտեղ թիմը ծանոթացել է նոր գլխավոր մարզչի հետ ու անցկացրել են երկու մարզում։
Էմիլ Բալաևը նույնպես մեկնել է Դուբայ, սակայն չի մասնակցել մարզմանն ու արդեն այսօր մեկնելու է Թուրքիա` վերականգնում անցնելու համար: Հավաքի մի մասը նա կանցկացնի Թուրքիայում`աշխատելով անհատական ծրագրով: Այս մասին հայտնել է ակումբի տնօրեն Նիկոլայ Պանինը:
Ըստ ղազախական մամուլի՝ «Տոբոլի» այս հայտարարությունը շատ անսպասելի է։
ԶԼՄ-ներում լուրեր են տարածվել նաև այն մասին, որ Բալաևը հայտնվել է թուրքական Առաջին դիվիզիոնում հանդես եկող թիմերից մեկի ուշադրության կենտրոնում ու կարող է կարիերան շարունակել այնտեղ: Ավելի վաղ ֆուտբոլիստի գործակալ Ստանիսլավ Ստանիսլավսկին չէր բացառել, որ Բաբայանի նշանակման պատճառով Բալաևը կարող է հեռանալ «Տոբոլից».