Ադամյանի գոլային փոխանցումը Ունիոնի դեմ խաղում🎥
Գերմանական Բունդեսլիգայի 6-րդ տուրի վերջին խաղում «Հոֆֆենհայմը» սեփական հարկի տակ 1։3 հաշվով պարտվել է «Ունիոն Բեռլինին»։
Հանդիպման 62-րդ րոպեին «Հոֆֆենհայմի» կազմում փոխարինման է դուրս եկել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը, ում կատարած գոլային փոխանցումից հետո 80-րդ րոպեին Մունաս Դաբուրը հաշիվը դարձրել է 1։1, սակայն 85 և 90+4-րդ րոպեներին Յոել Պոհյանպալոյի և Սեդրիկ Տոյհերտի խփած գոլերի շնորհիվ մայրաքաղաքային ակումբը հաղթանակ է կորզել։
Հավելենք, որ «գյուղացիները» մնացին 7 միավորով և զբաղեցնում են 12-րդ հորիզոնականը, իսկ «Ունիոնը» 9 միավորով 7-րդն է։
# Բունդեսլիգա, Հայաստանի-հավաքական, Հոֆֆենհայմ, Ունիոն-Բեռլին, Սարգիս-Ադամյան