Ադամյանը վերադարձավ ու հաղթական գոլային փոխանցում կատարեց🎥
Գերմանական Բունդեսլիգայի 13-րդ տուրի շրջանակում «Հոֆֆենհայմը» հյուրընկալվելիս 1։2 հաշվով հաղթեց «Բորուսիա Մյունխենգլադբախին»։
Մյունխենգլադբախցիները Լարս Շտինդլի գոլի շնորհիվ հանդիպման 34-րդ րոպեին առաջ էին անցել հաշվի մեջ, սակայն «գյուղեցիները» երկրորդ խաղակեսում կարողացան բեկել խաղի ընթացքը՝ կորզելով հաղթանակ։
Նախ 75-րդ րոպեին Անդրեյ Կրամարիչը հավասարեցրեց հաշիվը, իսկ 79-րդ րոպեին «Բորուսիայի» կազմից խաղադաշտից հեռացվեց Մարկուս Թյուրամը։
Քանակական առավելությունից ոգևորված՝ «Հոֆֆենհայմը» 86-րդ րոպեին խփեց հաղթանակ գնդակը․ գոլի հեղինակ դարձավ վարձակալությամբ Ռայան Սեսենյոնը, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Տոտենհեմին»։
Անգլիացի երիատասրդ ֆուտբոլիստին գոլային փոխանցում կատարեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը, ով վերջապես ապաքինվել է կորոնավիրուսից։
Ադմայանը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրել է 4 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։
Այս հաղթանակից հետո «Հոֆֆենհայմը» վաստակեց 15 միավոր և բարձրացավ 11-րդ հորիզոնական, իսկ «Բորուսիան» 18 միավորով 8-րդն է։
# Անդրեյ Կրամարիչ, Բունդեսլիգա, Լարս Շտինդլ, Հոֆֆենհայմ, Մարկուս Թյուրամ, Ռայան Սեսենյոն, Սարգիս-Ադամյան