Ադամյանը մոտ է եղել ռուսական ակումբ տեղափոխվելուն, սակայն կողմերը համաձայնության չեն հասել

Ադամյանը մոտ է եղել ռուսական ակումբ տեղափոխվելուն, սակայն կողմերը համաձայնության չեն հասել

06/10/2020 - 00:29

«Հոֆֆենհայմի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Սարգիս Ադամյանը մոտ է եղել «Կրասնոդար» տեղափոխվելուն։

Ինչպես տեղեկացնում է Championat.com-ը, ակումբները 27-ամյա հայ կիսապաշտպանի տեղափոխության հարցում համաձայնության էին հասել, սակայն «Կրասնոդարը» Ադամյանի հետ չի կարողացել համաձայնեցնել անձնական պայմանագրի կետերը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Ադմայանը ցանկացել է նոր ակումբում վաստակել 2 մլն եվրո աշխատավարձ, սակայն մերժում է ստացել։

Սարգիս Ադամյանը նախորդ ամռանն է 1․5 մլն եվրոյի դիմաց «Յան Ռեգենսբուրգից» տեղափոխվել «Հոֆֆենհայմ»։ Հայ կիսապաշտպանը նախորդ մրցաշրջանի շրջանակում «գյուղացիների» կազմում մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով 7 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Ադամյանն իր ակումբի կազմում վերջին անգամ խաղադաշտում հայտնվել է փետրվարի 1-ին, ինչից հետո ծնկի վիրահատության է ենթարկվել։ Ֆուտբոլիստն արդեն ապաքինվել է վնասվածքից և հասցրել է 3 հանդիպման մասնակցել «Հոֆֆենհայմի» երկրորդ թիմի կազմում․ այդ խաղերի ընթացքում Սաքոն դարձել է 1 գոլային փոխանցման հեղինակ։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023