Աբրահամը կրկնել է Տոտիի ու Ջեկոյի տպավորիչ ցուցանիշը

Աբրահամը կրկնել է Տոտիի ու Ջեկոյի տպավորիչ ցուցանիշը

15/04/2022 - 11:16

Կոնֆերենցիաների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում «Ռոման» սեփական հարկի տակ 4:0 հաշվով ջախջախեց նորվեգական «Բուդե Գլիմտին»` նվաճելով մրցաշարի կիսաեզրափակիչի ուղեգիր։

Հռոմեական ակումբի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Թեմի Աբրահամը, ով 5-րդ րոպեին բացեց խաղի հաշիվը։

Անգլիացի հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրած 44 խաղում դարձել է արդեն 24 գոլի հեղինակ։

Ինչպես տեղեկացնում է OptaPaolo-ն, մինչև այս պահը 21-րդ դարում «Ռոմայի» կազմում մեկ մրցաշրջանի ընթացում միայն Ֆրանչեսկո Տոտին և Էդին Ջեկոն էին 24 և ավելի գոլ խփել բոլոր մրցաշարերի շրջանակում։

Ընդ որում, թե՛ Տոտին և թե՛ Ջեկոն նման հաջողության հասել են երկու անգամ։

«Գայլերի» լեգենդար ավագը 2006/07 մրցաշրջանում դարձել է 32, 2009/10 մրցաշրջանում` 25, իսկ Էդին Ջեկոն 2016/17 մրցաշրջանում` 39, իսկ 2017/18 մրցաշրջանում` 24 գոլի հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023