ԱԱ-2026-ի որակավորում. Գերմանիայի հավաքականի հայտացուցակը 📸
Գերմանիայի ֆուտբոլային միության մամուլի ծառայությունը հրապարակել է ազգային հավաքականի` ԱԱ-2026-ի եվրոպական ընտրական մրցաշարի առաջին հանդիպումների համար նախատեսված հայտացուցակը։
«Բունդեսմանշաֆթի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ. Օլիվեր Բաուման («Հոֆենհայմ»), Ֆին Դամեն («Աուգսբուրգ»), Ալեքսանդր Նյուբել («Շտուտգարտ»)։
Պաշտպաններ – Ռոբերտ Անդրիխ («Բայեր»), Վալդեմար Անտոն («Բորուսիա Դորտմունդ»), Նամդի Քոլինզ, Ռոբին Կոխ (երկուսն էլ` «Այնտրախտ»), Մաքսիմիլիամ Միթելշտեդտ («Շտուտգարտ»), Դավիդ Ռաում («Լայպցիգ»), Անտոնիո Ռյուդիգեր («Ռեալ Մադրիդ», Իսպանիա), Ջոնաթան Տահ («Բավարիա»)։
Կիսապաշտպաններ – Կարիմ Ադեյեմի, Պասկալ Գրոս (երկուսն էլ` «Բորուսիա Դորտմունդ»), Նադիմ Ամիրի, Պաուլ Նեբել (երկուսն էլ` «Մայնց»), Սերժ Գնաբրի, Լեոն Գորեցկա, Յոզուա Կիմիխ (բոլորը` «Բավարիա»), Ջեյմի Լևելինգ, Անգելո Շթիլեր (երկուսն էլ` «Շտուտգարտ», Ֆլորիան Վիրց («Լիվերպուլ», Անգլիա)։
Հարձակվողներ – Նիկլաս Ֆյուլկրուգ («Վեսթ Հեմ», Անգլիա), Նիկ Վոլթեմադե («Շտուտգարտ»)։
Ֆին Դամենը, Նամդի Քոլինզը, Պաուլ Նեբելն առաջին անգամ են հրավիրվել հավաքական։
Գերմանացիներն ընտրական մրցաշարի A խմբի առաջին տուրում սեպտեմբերի 4-ին հյուրընկալվելիս կմրցեն Սլովակիայի դեմ, իսկ սեպտեմբերի 7-ին Քյոլնում կընդունեն Հյուսիային Իռլանդիային։
Խմբում ընդգրկված է նաև Լյուքսեմբուրգի հավաքականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, Գերմանիայի հավաքական, Մունդիալ-2026, Յուլիան Նագելսման, Նամդի Քոլինզ, Պաուլ Նեբել, Ֆին Դամեն👇 Mit diesem Kader geht es in die WM-Quali 🇩🇪#SVKGER: 4. September, 20.45 Uhr (Bratislava)#GERNIR: 7. September, 20.45 Uhr (Köln)#dfbteam 📸 DFB/Philipp Reinhard pic.twitter.com/Da6rQWbWvp
— DFB-Team (@DFB_Team) August 27, 2025