ԱԱ-2026-ի որակավորում. Բրազիլիայի հայտացուցակը
Բրազիլիայի հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է աշխարհի 2026 թ. առաջնության հարավամերիկյան ընտրական մրցաշարի վերջին երկու հանդիպումների համար նախատեսված հայտացուցակը։
«Պենտակամպիոնների» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ – Ալիսոն Բեկեր («Լիվերպուլ», Անգլիա), Բենտո («Ալ Նասր», Սաուդյան Արաբիա), Հուգո Սոուզա («Կորինտիանս»)։
Պաշտպաններ – Ալեքսանդրո Ռիբեյրո («Լիլ», Ֆրանսիա), Ալեքս Սանդրո («Ֆլամենգո»), Վանդերսոն, Կայո Էնրիկե (երկուսն էլ` «Մոնակո», Ֆրանսիա), Դուգլաս Սանթոս («Զենիթ», Ռուսաստան), Ֆաբրիսիո Բրունո («Կրուզեյրո»), Գաբրիել («Արսենալ», Անգլիա), Մարկինիոս (ՊՍԺ, Ֆրանսիա), Վեսլի («Ռոմա», Իտալիա)։
Կիսապաշտպաններ – Անդրեյ Սանթոս («Չելսի», Անգլիա) Ժոելինտոն, Բրունո Գիմարայես (երկուսն էլ` «Նյուքասլ», Անգլիա), Կազեմիրո («Մանչեսթեր Յունայթեդ», Անգլիա), Լուկաս Վակետա («Վեսթ Հեմ», Անգլիա)։
Հարձակվողներ – Էստևաո, Ժոաո Պեդրո (երկուսն էլ` «Չելսի»), Գաբրիել Մարտինելի («Արսենալ»), Կայո Ժորժե («Կրուզեյրո»), Լուիս Էնրիկե («Զենիթ»), Մատեուս Կունյա («Մանչեսթեր Յունայթեդ»), Ռաֆինիա («Բարսելոնա», Իսպանիա), Ռիշարլիսոն («Տոտենհեմ», Անգլիա)։
Բրազիլիայի հավաքականի հայտացուցակից դուրս են մնացել Մադրիդի «Ռեալի» վինգերներ Վինիսիուսն ու Ռոդրիգոն։
«Պենտակամպիոնները» սեպտեմբերի 5-ին կմրցեն Չիլիի, իսկ սեպտեմբերի 10-ին` Բոլիվիայի հավաքականի դեմ։ Բրազիլացիներն արդեն նվաճել են Մունդիալի խմբային փուլի ուղեգիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, Բրազիլիայի հավաքական, Կառլո Անչելոտի, Մունդիալ-2026, Ռոդրիգո, Վինիսիուս