ԱԱ-2026. Արգենտինան փայլում է` խոշոր հաշվով հաղթելով Չիլիին 🎥

ԱԱ-2026. Արգենտինան փայլում է` խոշոր հաշվով հաղթելով Չիլիին 🎥

06/09/2024 - 10:11

Աշխարհի 2026 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 7-րդ տուրում Արգենտինայի հավաքականը Բուենոս Այրեսի «Մոնումենտալ» մարզադաշտում մրցեց Չիլիի դեմ։

«Ալբիսելեստեն» հանդիպման մեծ մասում ուներ խաղային լուրջ առավելություն և հաղթեց 3:0 հաշվով։

Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմից գոլերը խփեցին Ալեքսիս Մաքալիսթերը, Խուլիան Ալվարեսն ու Պաուլո Դիբալա։

Աշխարհի գործող չեմպիոն Արգենտինան վաստակել է 18 միավոր և գլխավորում է ԿՈՆՄԵԲՈԼ-ի գոտու որակավորման փուլի մրցաշարային աղյուսակը։ Չիլին ունի միայն 5 միավոր և նախավերջին` 9-րդ տեղում է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023