ԱԱ-2022-ի գլխավոր ֆավորիտներն` ըստ The Guardian-ի
Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականը հատուկ հոդված է պատրաստել` ներկայացնելով իր վարկածով ԱԱ-2022-ի գլխավոր ֆավորիտներին։
Ըստ պարբերականի` մրցաշարի գլխավոր ֆավորիտն Արգենտինայի հավաքականն է.
«Չորս տարի առաջ Արգենտինան Ռուսաստանից տուն վերադարձավ լիակատար հիասթափված: Մյուս հավակնորդների համեմատ` այժմ նրանք լավագույն մարզավիճակում են, և ի՜նչ պատմություն կլինի, եթե Լեո Մեսսին իր վերջին աշխարհի առաջնությունում նվաճի բաղձալի գավաթը։
Լիոնել Սկալոնիի թիմն անպարտելի էր որակավորման փուլի ընթացքում` չնայած Արգենտինան դեռևս հետաձգված հանդիպում ունի Բրազիլիայի դեմ, որին նախորդ տարի հաղթեց և 1993 թվականի ի վեր առաջին անգամ նվաճեց Կոպա Ամերկան։
Բացի դրանից, Ֆինալիսիմայի եզրափակիչում Արգենտինան խոշոր հաշվով հաղթեց Իտալիային (3:0)։ Միգո՞ւցե ընդհատվի 36 տարիների անհաջողությունների շարքը»,- նշվում է The Guardian-ի հոդվածի մեջ։
Հավելենք, որ բրիտանական պարբերականի վարկածով Քաթարում կայանալիք աշխարհի առաջնության ֆավորիտների լավագույն տասնյակն ունի հետևյալ տեսքը.
- Արգենտինա
- Բրազիլիա
- Իսպանիա
- Հոլանդիա
- Գերմանիա
- Ֆրանսիա
- Դանիա
- Բելգիա
- Պորտուգալիա
- Անգլիա
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնությունը կկայանա Քաթարում` սույն թվականի նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 18-ը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# The Guardian, ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Անգլիայի հավաքական, Աշխարհի առաջնություն, Արգենտինայի հավաքական, Բելգիայի հավաքական, Բրազիլիայի հավաքական, Գերմանիայի հավաքական, Դանիայի հավաքական, Իսպանիայի հավաքական, Հոլանդիայի հավաքական, Մունդիալ-2022, Պորտուգալիայի հավաքական, Քաթար-2022, Ֆրանսիայի հավաքական