ԱԱ որակավորման փուլ. Պերուն խոշոր անակնկալ մատուցեց` հաղթելով Կոլումբիային

ԱԱ որակավորման փուլ. Պերուն խոշոր անակնկալ մատուցեց` հաղթելով Կոլումբիային

29/01/2022 - 12:59

Աշխարհի 2022 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 15-րդ տուրում Կոլումբիայի հավաքականը Բարանկիլիայի «Մետրոպոլիտանո Ռոբերտո Մելենդես» մարզադաշտում մրցեց Պերուի ընտրանու դեմ։

Կոլումբացիները հանդիպման ողջ ընթացքում ունեին տարածքային ու խաղային տոտալ առավելություն, որն արտահայտվել է նաև թվերի տեսքով։

Ռեյնալդո Ռուեդայի սաները հանդիպման ընթացքում կատարել են 30 հարված, սակայն դրանցից միայն 2-ն են դիպուկ եղել. մնացած 28 դեպքերում կա՛մ շեղ են հարվածել, կա՛մ էլ փակվել են մրցակցի պաշտպանների կողմից։

Կոլումբացիները գնդակին տիրել են ժամանակի 69%-ը, իրացրել են 13 անկյունային, կատարել են 472 փոխանցում` 225-ի դիմաց, ինչպես նաև անցկացրել են 95 վտանգավոր գրոհ։

Չնայած նման առավելությանը` տանտերերը նույնիսկ մեկ գնդակ չկարողացան ուղարկել Պեդրո Գալյեսեի պաշտպանած դարպասը։

Դեռ ավելին` պերուացիները 85-րդ րոպեին նետվեցին հակագրոհի ու իրենց ունեցած միակ իրական գոլային պահը վերածեցին դարպասի գրավման. հերոսացավ Էդիսոն Ֆլորեսը։

Հատկանշական է, որ Ռիկարդո Գարեկայի թիմը հաղթանակ կորզեց` կատարած միակ դիպուկ հարվածի շնորհիվ։

Այսպիսով, Պերուի հավաքականը 1:0 հաշվով հաղթեց Կոլումբիային։

Հարավային Ամերիկայի գոտու որոկավորման փուլի 15-րդ տուրում գրանցվել են նաև հետևյալ արդյունքները.

Էկվադոր 1:1 Բրազիլիա

Պարագվայ 0:1 Ուրուգվայ

Վենեսուելա 4:1 Բոլիվիա

Չիլի 1:2 Արգենտինա

15-րդ տուրից հետո այս գոտու որակավորման փուլի խումբը ստացավ հետևյալ տեսքը.

  1. Բրազիլիա* – 36 միավոր
  2. Արգենտինա*32 միավոր
  3. Էկվադոր – 24 միավոր
  4. Պերու – 20 միավոր
  5. Ուրուգվայ – 19 միավոր
  6. Կոլումբիա – 17 միավոր
  7. Չիլի – 16 միավոր
  8. Բոլիվիա – 15 միավոր
  9. Պարագվայ – 13 միավոր
  10. Վենեսուելա – 10 միավոր

*Բրազիլիայի ու Արգենտինայի հավաքականներն արդեն նվաճել են ԱԱ խմբային փուլի ուղեգիր

Հիշեցնենք, որ Հարավային Ամերիկայի գոտուց ԱԱ ուղեգիր նվաճում են լավագույն 4 հավաքականները, իսկ 5-րդ հորիզոնականը զբաղեցրած ընտրանին միջմայրցամաքային անցումային հանդիպում անցկացնելու հնարավորություն է ստանում, որի շրջանակում մրցելու է Ասիայի գոտու 4-րդ որակավորման փուլի հաղթողի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023