ԱԱԳ. Կամերունը հիասքանչ comeback արեց Բուրկինա Ֆասոյի դեմ խաղում` դառնալով բրոնզե մեդալակիր🎥
Աֆրիկայի Ազգերի գավաթի 3-րդ տեղի հանդիպման շրջանակում Կամերունի հավաքականը մրցեց Բուրկինա Ֆասոյի ընտրանու դեմ։
Հանդիպման ընթացքում բավական անակնկալ արդյունք էր գրանցվում, քանի Բուրկինա Ֆասոն հաղթում էր 3:0 հաշվով. աչքի էին ընկել Սթիվ Յագոն, Ջիբրիլ Ուատարան, իսկ Անդրե Օնանան դարձել էր ինքնագոլի հեղինակ։
Այդուհանդերձ, կամերունցիները բարձր կամային որակներ ցույց տվեցին և 71-87-րդ րոպեների ընթացքում հետ բերեցին 3 գնդակի կորուստը. դուբլի հեղինակ դարձավ Վենսան Աբուբակարը, մեկ գոլ էլ իր անվան դիմաց գրանցեց Ստեֆան Բահոկենը։
Նշենք, որ Աբուբակարը մրցաշարի շրջանակում իր խփած գոլերի քանակը հասցերց 8-ի և, ամենայն հավանականությամբ, կդառնա լավագույն ռմբարկու։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 3:3 հաշվով, ինչից հետո կողմերը միանգամից իրացրին 11-մետրանոց հարվածաշար` հաղթողին պարզելու համար։
«Վիճակախաղի» ժամանակ ավելի դիպուկ գտնվեցին Կամերունի հավաքականի ֆուտբոլիստները, ովքեր հաղթեցին 5:3 հաշվով։
Վճռորոշ դարձավ Բուրկինա Ֆասոյի հավաքականի կիսապաշտպան Իբրահիմ Տուրեի վրիպումը, ում հարվածից հետո Անդրե Օնանան հետ մղեց գնդակը։
Այսպիսով, Կամերունի հավաքականը հիասքանչ comeback արեց և դարձավ բրոնզե մեդալակիր։
Հավելենք, որ մրցաշարի եզրափակիչ հանդիպումը կկայանա այսօր` փետրվարի 6-ին, որի շրջանակում կմրցեն Սենեգալի և Եգիպտոսի հավաքականները։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անդրե Օնանա, Աֆրիկայի ազգերի գավաթ, Բուրկինա Ֆասոյի հավաքական, Կամերունի հավաքական, Վենսան Աբուբակար