ԱԱԳ. Եգիպտոսը նոր հերոս ունի. Գաբասակին «փարավոններին» դուրս բերեց եզրափակիչ🎥
Աֆրիկայի Ազգերի լիգայի կիսաեզրափակիչի շրջանակում Եգիպտոսը մրցեց Կամերունի ընտրանու դեմ։
Հանդիպման հիմնական ժամանակն անցավ շատ լարված ու համառ պայքարում, որի ընթացքում երկու կողմերն էլ հաշիվը բացելու լավ պահեր ունեցան, սակայն այդպես էլ գոլեր չտեսանք, իսկ խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։
Լրացուցիչ ժամանակում հանդիպման տեմպն ավելի ցածր էր, իսկ կողմերը չէին ցանկանում ռիսկի դիմել։
Ի վերջո, լրացուցիչ ժամանակն էլ ավարտվեց 0:0 հաշվով, իսկ կողմերը հաղթողին պարզելու համար իրացրին 11-մետրանոցներ։
Ինչպես 1/8 եզրափակիչի շրջանակում կայացած Կոտ դ’Իվուարի դեմ խաղում (0:0, 11 մ – 5:4), այնպես էլ այժմ` եգիպտացիներն ավելի դիպուկ գտնվեցին «վիճակախաղի» ժամանակ` հաղթելով 3:1 հաշվով։
11-մետրանոցների ժամանակ կրկին հերոսացավ «փարավոնների» դարպասապահ Գաբասակին, ով հետ մղեց Հարոլդ Մուդիքիի ու Ջեյմս Լեայի հարվածները, իսկ Քլինթոն Ն’Ջիեն շեղ հարվածեց։
Այսպիսով, Եգիպտոսը, որն Աֆրիկայի Ազգերի գավաթի ամենատիտղոսակիր հավաքականն է (7 չեմպիոնություն), իր պատմության մեջ 10-րդ անգամ դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ։
«Փարավոնները» փետրվարի 6-ին Յուանդեի «Ստադ Դ’Օլեմբե» մարզադաշտում կմրցեն Սենեգալի ընտրանու դեմ։
Կամերունն էլ փետրվարի 5-ին 3-րդ տեղի հանդիպման շրջանակում կմրցի Բուրկինա Ֆասոյի ընտրանու դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աֆրիկայի ազգերի գավաթ, Գաբասակի, Եգիպտոսի հավաքական, Կամերունի հավաքական, Սենեգալի հավաքական