Պերես․ «Ես սիրում եմ Ռամոսին, սակայն մենք դեռևս համաձայնության չենք հասել»
«Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը իսպանական El Larguero պարբերականին մեծ հարցազրույց է տվել, որի ընթացքում խոսել է նաև «արաքայական» ավագ Սերխիո Ռամոսի ու կիսապաշտպան Լուկա Մոդրիչի ապագայի մասին․
«Ի սեր Աստծո, ես այլևս չեմ խոսելու Սերխիո Ռամոսի մասին, իսկ Մոդրիչի հետ մենք վաղուց ենք համաձայնության հասել, իսկ Սերխիոյի հետ՝ ոչ։
Մենք շատ ենք հանդիպել, սակայն դեռևս համաձայնության չենք հասել չգիտեմ էլ, թե ինչու։ Ես Սերխիոյին սիրում եմ այնպես, ինչպես իմ տղային, սակայն իրավիճակն այսպիսին է։ Ես էլ, նա էլ գիտենք դրա մասին։ Եկեք ավելի ավելի լավ է սպասենք մինչև մրցաշրջանի ավարտը։
Աշխատավարձի տեսանկյունից մենք պետք է խաղացողներին խնդրենք, որպեսզի զիջումների գնան, ինչից հետո կտեսնենք, թե ինչպես են իրադարձությունները զարգանում կորոնավիրուսի հետ կապված, քանի որ երկրպագուների բացակայության պայմաններում ակումբը կորցնում է 80-90 մլն եվրո»,- նշել է Պերեսը։
Հիշեցնենք, որ Սերխիո Ռամոսի և «Ռեալի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի ավարտին՝ հունիսի 30-ին, ինչից հետո նա, ամենայն հավանականությամբ, դառնալու է ազատ գործակալ։
Ռամոսը «Ռեալի» գույները պաշտպանում է 2005 թվականից և մինչ այժմ ակումբի կազմում անցկացրել է 670 հանդիպում՝ դառնալով 101 գոլի և 40 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Լուկա-Մոդրիչ, Ռեալ Մադրիդ, Սերխիո-Ռամոս, Ֆլորենտինո Պերես