Գատուզոն, հնարավոր է, գլխավորի մեկ այլ իտալական ակումբ
Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն, «Ֆիորենտինան» մրցաշրջանի ավարտից հետո պատրաստվում է փոխել գլխավոր մարզչին։
Հաղորդվում է, որ «մանուշակների» սեփականատեր Ռիկո Կոմիսոն այդ պաշտոնում տեսնում է «Նապոլիի» ներկայիս գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոյին, ում ներկայացուցիչների հետ արդեն կապ է հաստատվել։։
43-ամյա մարզիչը մրցաշրջանի ավարտից հետո, ամենայն հավանականությամբ, կլքի նեոպոլիտանական ակումբը, քանի որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ մասնագետը կոնֆլիկտ ունի ակումբի սեփականատեր Աուրելիո Դե Լաուրենտիսի հետ։
Այս Պահին «Ֆիորենտինան» մարզում է Չեզարե Պրանդելին, ում պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտ։
«Ֆիորենտինան» այս պահին Ա սերիայի շրջանակում 25 հանդիպումներից հետո վաստակել է նույնքան միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 16-րդ հորիզոնականը։
Իր հերթին, «Նապոլին» անց է կացրել 24 հանդիպում և վաստակել 44 միավոր, որին համապատասխանում է 6-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am
# Ա Սերիա, Նապոլի, չեզարե Պրանդելի, Ջենարո Գատուզո, Ֆիորենտինա