Օբամեյանգը քիչ էր մնում կոտրեր Անգլիայի գավաթը🎥
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Անգլիայի գավաթի եզրափակչի շրջանակում «Արսենալը» 2։1 հաշվով կամային հաղթանակ տարավ «Չելսիի» նկատմամբ՝ ռեկորդային՝ 14-րդ անգամ նվաճելով բաղձալի գավաթը։
Հանդիպման հերոս դարձավ «զինագործների» ավագ Պիեր-Էմերիկ Օբամեյանգը, ով դարձավ դուբլի հեղինակ, սակայն գաբոնցի հարձակվողը քիչ էր մնում փչացներ լոնդոնյան ակումբի տոնը՝ կոտրելով Անգլիայի գավաթը։ Պարգևատրության արարողության ժամանակ, երբ Օբամեյանգը գավաթն արդեն ստացել էր և շարժվում էր թիմակիցների ուղղությամբ, որպեսզի այն բարձրացնի, պատահմամբ արծաթյա գավաթը վայր գցեց, սակայն բարեբախտաբար ոչ մի արտառոց դեպք տեղի չունեցավ և «Արսենալի» ֆուտբոլիստները բուռն կերպով բարձրացրին գավաթը։
Հիշեցնենք, որ վերջերս Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» ֆուտբոլիստները նվաճել էին Ռուսաստանի գավաթը, սակայն տոնակատարությունների ժամանակ անզգուշաբար վայր գցեցին գավաթը, և քանի որ գավաթը բյուրեղապկյա նյութերից էր պատրաստվաց, այն կոտրվեց։
# FA-Cup, Արսենալ, Չելսի, Պիեր-Էմերիկ-Օբամեյանգ