Օբամեյանգը նախորդ ձմռանը ցանկացել է անգլիական մեկ այլ գրանդ տեղափոխվել, սակայն տրանսֆերը ձախողվել է
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, նախորդ ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում «Արսենալի» գոլահար Պիեր-Էմերիկ Օբամեյանգը ծրագրել էր տեղափոխվել «Չելսի»։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 31-ամյա գաբոնցի հարձակվողը բանակցել է լոնդոնյան ակումբի հետ, սակայն կողմերը համաձայնության չեն հասել։ Բանն այն է, որ Օբամեյանգը անչափ բարձր աշխատավարձ է ցանկացել ստանալ, ինչը նրան կդարձներ «ազնվականների» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։
Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 1-ին, կայացած Անգլիայի գավաթի եզրափակչի շրջաժանակում «Արսենալը» հենց Օբամեյանգի դուբլի շնորհիվ 2։1 հաշավով կամային հաղթանակ տարավ «Չելսիի» նկատմամբ։
Հավելենք, որ «Չելսիում» ներկա պահին ամենաբարձր վարձտրվող ֆուտբոլիստը թիմի նորեկ Տիմո Վերներն է, ով տարեկան վաստակելու է 15 մլն եվրո։
# FA-Cup, Արսենալ, Չելսի, Պիեր-Էմերիկ-Օբամեյանգ, Տիմո Վերներ, տրանսֆերներ