Օբամեյանգը Բրայթոնի դեմ խաղի վերջնամասում զուգարան է գնացել
«Արսենալ» – «Բրայթոն» (1:2) հանդիպման 86-րդ րոպեին լոնդոնյան ակումբի ավագ և առաջատար Պիեր-Էմերիկ Օբամեյանգը խաղը թողել և գնացել է զուգարան։
Գաբոնցին բաց է թողել մոտ 3 րոպե։ Այդ ընթացքում «Արսենալն» իրացրել է անկյունային հարված, որը իրենից ոչ մի վտանգ չի ներկայացրել։ Հնարավոր է՝ «զինագործները» մրցակցի տուգանային հրապարակում լինեին ավելի վտանգավոր, եթե ներկա լիներ Օբամեյանգը։
Նշենք, որ «Արսենալի» գլխավոր մարզչի պաշտոնակատար Ֆրեդի Յունգբերգը խաղից հետո կայացած մամուլի ասուլիսին ասեց, որ չի նկատել Օբամեյանգի բացակայությունը, նկատել է այն ժամանակ, երբ գաբոնցի հարձակվողը վերադառնում էր խաղադաշտ։
# Արսենալ, Պիեր-Էմերիկ-Օբամեյանգ