«Քրիս, ես սիրում եմ քեզ». Լուկակուն գոլը նվիրել է Էրիկսենին🎥
Եվրո-2020-ի շրջանակում Բելգիայի հավաքականը մրցում է Ռուսաստանի ընտրանու դեմ։
Հանդիպման 10-րդ րոպեին «կարմիր սատանաների» հարձակվող Ռոմելու Լուկակուն բացել է խաղի հաշիվը և անմիջապես մոտեցել է տեսախցիկներից մեկին ու գոլը նվիրել է «Ինտերում» իր թիմակից Քրիստիան Էրիկսենին` ասելով.
«Քրիս, ես սիրում եմ քեզ»։
Հիշեցնենք, որ Դանիա 0:1 Ֆինլանդիա հանդիպման 42-րդ րոպեին Էրիկսենը, առանց որևէ բախման, ուշագնաց եղավ։
Դանիայի հավաքականի բուժանձնակազմը նրան երկար ժամանակ օգնություն ցույց տվեց և, ի վերջո, նրա դեմքին արհեստական շնչառության սարք դրեցին ու դաշտից դուրս տարան` հոսպիտալացնելով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բելգիայի հավաքական, Դանիայի հավաքական, ԵՎՐՈ-2020, Ռոմելու-Լուկակու, Ռուսաստանի հավաքական, Քրիստիան-Էրիկսեն, Ֆինլանդիայի հավաքական