Քեյնը կրկին գերարդյունավետ է. «Բավարիան» խոշոր հաշվով հաղթեց «Հոֆենհայմին» 🎥
Գերմանիայի Բունդեսլիգայի չորրորդ տուրում «Բավարիան» մրցակցի դաշտում 4:1 հաշվով հաղթեց «Հոֆենհայմին»։
Գործող չեմպիոնից կրկին փայլեց Հարի Քեյնը` ձևակերպելով հեթ-տրիկ։ Վենսան Կոմպանիի գլխավորած թիմից մեկ անգամ էլ աչքի ընկավ Սերժ Գնաբրին, «Հոֆենյամի» գոլը խփեց Վլադիմիր Ցոուֆալը։
Քեյնը Բունդեսլիգայի չորս խաղում 8 գոլ է խփել ու առաջին տեղում է լավագույն ռմբարկուների պայքարում։ Անգլիացին ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 9 խաղում մրցակիցների դարպասը գրավել է 13 անգամ։
«Բավարիան» 12 միավորով առաջին տեղում է, «Հոֆենհայմը»` 6 միավորով 8-րդ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am