Փարիզ-2024. Պայքարն է սկսում Հայաստանի ևս երկու ներկայացուցիչ
33-րդ ամառային Օլիմպիական խաղերի օգոստոսի 7-ի մրցումային օրը պայքարը կսկսի Հայաստանի ևս երկու ներկայացուցիչ։
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Սլավիկ Գալստյանը (67 կգ) առաջին գոտեմարտը կանցկացնի։ 1/8 եզրափակիչում Եվրոպայի առաջնությունների եռակի բրոնզե մեդալակիրը, աշխարհի առաջնության երրորդ մրցանակակիրը կմրցի էկվադորցի Անդրեաս Մոնտանիոյի դեմ։ Նախնական գոտեմարտերը մեկնարկոլու են Երևանի ժամանակով 13:00-ին։
Մրցուղի դուրս կգա նաև աթլետիկայում Հայաստանի միակ ներկայացուցիչ Երվանդ Մկրտչյանը։ 28-ամյա մարզիկը հանդես է գալու 800 մետր վազքի որակավորման փուլում։ Նա հանդես է գալու երկրորդ մրցահերթում։ Որակավորման փուլը Երևանի ժամանակով սկսվելու է 13:55-ին։ Յուրաքանչյուր մրցահերթում լավագույն երեք վազորդները կանցնեն կիսաեզրափակիչ, իսկ մյուս մարզիկները սփոփիչ վազք կանցկացնեն։
Հիշեցնենք, որ Փարիզի Օլիմպիական խաղերում Հայաստանը նվաճել է դեռ մեկ մեդալ։ Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը հենացատկի վարժությունում 14,966 միավորով գրավել է երկրորդ տեղն ու դարձել արծաթե մեդալակիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Աթլետիկա, Երվանդ Մկրտչյան, Ըմբշամարտ, Սլավիկ Գալստյան, Փարիզ-2024