Փոթեր. «Չելսին կփորձի հաղթել Չեմպիոնների լիգան»

Փոթեր. «Չելսին կփորձի հաղթել Չեմպիոնների լիգան»

18/03/2023 - 10:44

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, կայացել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի վիճակահանությունը, որի շրջանակում «Չելսին» կմցրի մրցաշարի գործող գավաթակիր «Ռեալ Մադրիդի» դեմ:

Սպասվող դիմակայության մասին է խոսել «ազնվականների» գլխավոր մարզիչ Գրեհեմ Փոթերը.

«Հուզմունք եմ զգում: Ասել եմ, որ «Չելսին» կփորձի հաղթել Չեմպիոնների լիգան և վստահ եմ, որ նույն բանն են ծրագրում նաև մյուս յոթ ակումբները: Մենք «Ռեալի» դեմ խաղերի վրա կկենտրոնանանք, երբ ժամանակը կգա: Այժմ մենք պատրաստվում ենք «Էվերտոնի» դեմ հանդիպմանը:

Անձամբ չեմ ճանաչում Կառլո Անչելոտիին, սակայն ես նրա դեմ խաղացել եմ արդեն, երբ նա մարզում էր «Էվերտոնը»: Նա իսկական ջենթլմեն է: Ես անչափ հարգում եմ նրան և նրա անցած ճանապարհը՝ հաղթանակները Չեմպիոնների լիգայում, երկարակեցությունը… Այդ ամենն անչափ գեղեցիկ է և հիասքանչ»,- Փոթերի խոսքերը մեջբերում է Metro-ն:

Հավելենք, որ դիմակայության առաջին հանդիպումն ապրիլի 12-ին կկայանա Մադրիդում, իսկ պատասխան խաղն՝ ապրիլի 18-ին՝ Լոնդոնում:

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023