Փյունիկ – Սլովան հանդիպման մրցավարական անձնակազմը
Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի 2-րդ տուրում «Փյունիկը»` Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կմրցի «Սլովան Բրատիսլավայի» հետ։
ՈՒԵՖԱ-ն հաստատել է այդ հանդիպման մրցավարական անձնակազմը.
Գլխավոր մրցավար – Գալ Լեյբովից
Եզրային մրցավարներ – Յոսի Բաբայոֆ, Ռոստիսլավ Տալիս
Չորրորդ մրցվաար – Նաել Օդեխ
Նշենք, որ բոլոր մրցավարներն Իսրայելից են։
Հավելենք, որ «Փյունիկ» – «Սլովան» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 15-ին` Երևանի ժամանակով 20:45։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Կոնֆերենցիաների լիգա, Սլովան-Բրատիսլավա, Փյունիկ