«Փյունիկն» ու Լատվիայի չեմպիոնը ոչ-ոքի գրանցեցին 📸
«Փյունիկը» Արաբական Միացյալ Էմիրություններում ընթացող ուսումնամարզական հավաքի ժամանակ երրորդ ընկերական հանդիպումն է անցկացրել` ոչ-ոքի (1:1) գրանցելով Լատվիայի չեմպիոն «Ռիգայի» հետ։
«Փյունիկի» գոլը խփել է թիմի նորեկ Մոմո Յանսանեն` հավասարեցնելով հաշիվը։
Արտակ Օսեյանի գլխավորած թիմն առաջին ընկերական խաղում 5:0 հաշվով հաղթել էր ԱՄԷ-ի երկրորդ լիգան ներկայացնող «Յունայթեդ Սպորտին»։ Հայկական ակումբը երկրորդ խաղում պարտվել էր Եկատերինբուրգի «Ուրալին» (2:3)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Արտակ Օսեյան, ընկերական-հանդիպումներ, Մոմո Յանսանե, Ռիգա, Փյունիկ