Փյունիկի ֆան-շարժումը հայտարարություն է տարածել
«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի ֆան-շարժում Sektor 18-ը Էրիկ Վարդանյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ իր ֆեյսբուքյան էջում հանդես է եկել հայտարարությամբ․
«Արարատ» – «Փյունիկ» խաղում երեկ տեղի ունեցավ միջադեպ,որտեղ մեր թիմի ֆուտբոլիստ Էրիկ Վարդանյանը խաղադաշտում իրեն պահեց ոչ պրոֆեսիոնալ, ստանալով կարմիր քարտ և բախվեց հակառակորդ թիմի ֆուտբոլիստի և գլխավոր մրցավարի հետ։Հուսով ենք մեր տղեն հետագայում խաղադաշտում այլևս այդքան տաքարյուն չի գտնվի և վտանգի տակ չի դնի իր կարիերան։ Հիմա անդրադառնանք նրան ինչ տեղի ունեցավ Արևմտյան տրիբունայում, երբ Էրիկ Վարդանյանը քայլում էր դեպի հանդերձարան՝ «Արարատ»-ի երկրպագուները սկսում են սադրել և ոչ կոռեկտ վանակրկումներ հնչեցնել դեպի Էրիկը , որն էլ դարձել մեր ֆուտբոլիստի հոր Էմիլ Վարդանյանի հունից դուրս գալու պատճառը, որի հետևանքով բախում է սկսվել երկու թիմերի երկրպագուների միջև, հենց դա էլ Էրիկին դրդել է ցույց տալ ժեստ Արարատի երկրպագուներին(<հուդա>, դավաճան և այլ տարատեսակ վիրավորանքներ են հնչել նաև ամբողջ խաղի ընթացքում ուղղված դեպի Արաս Օզբիլիզը)։
Մեր թիմի ֆուտբոլիստների հանդեպ նմանատիպ արտահայտություններ էր հնչեցրել նաև «Լոռի» ակումբի սեփականատեր Թովմաս Գրիգորյանը։
Այս միջադեպի մասին մենք կասենք հետևյալը՝ իհարկե չենք ողջունում Էրիկի պահվածքը խաղադաշտում , իսկ ահա դեպի հանդերձարան ճանապարհին իր պահվածքը ինքնասիրության հարց էր և ինչքան էլ ֆուտբոլիստը լինի պրոֆեսիոնալ կա պահ, երբ տեղի է ունենում բախում պրոֆեսիոնալիզմի և ինքնասիրության միջև։ Մենք աջակցում ենք Էրիկին և իր կողքին ենք լինելու ամեն պարագայում։ Իսկ Արարատի երկրպագուներին կոչ ենք անում լինել ավելի կոռեկտ մեր հավաքականի ֆուտբոլիստների հանդեպ։
Sector 18 ֆան ակումը իր գոյության ամբողջ ընթացքում խաղերի ժամանակ թե հավաքականի և թե արտասահմանցի ֆուտբոլիստների հասցեին երբեք վիրավորական արտահայտություններ չի հնչեցրել։