Փյունիկը 11-մետրանոցներով պարտվեց Շերիֆին և պայքարը կշարունակի ԿԼ խմբային փուլում
Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում «Փյունիկը» հյուրընկալվելիս մրցեց «Շերիֆի» դեմ։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին հանդիպմանը կողմերը գոլեր չէին խփել. գրանցվել էր 0:0 հաշիվը։
Պատասխան հանդիպման մեծ մասում տանտերերն ունեին խաղային լուրջ առավելություն և հաճախ էին վտանգավոր գրոհներով սպառնում Դավիթ Յուրչենկոյի պաշտպանած դարպասի ուղղությամբ։
Այդուհանդերձ, «Փյունիկի» ֆուտբոլիստներին հաջողվեց հանդիպման հիմնական ժամանակում դարպասն անառիկ պահել` պաշտպանվելով անձնուրաց։
Հանուն արդարության` նշենք նաև, որ «Շերիֆի»` հանդիպման ժամանակում կատարած 20 հարվածներից միայն 3-ն են եղել դիպուկ։
Մյուս բոլոր դեպքերում կա՛մ Եղիշե Մելիքյանի թիմի պաշտպաններն են փակել հարվածները կա՛մ էլ դրանք շեղ են եղել։
Ամեն դեպքում, ինչպես Երևանում, այնպես էլ այս հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 0:0 հաշվով` տեղափոխվելով լրացուցիչ ժամանակ։
Լրացուցիչ ժամանակում նույնպես մրցող կողմերը ոչ մի կերպ չկարողացան գտնել միմյանց դարպասը տանող ճանապարհը։
Ակումբները հաղթողին պարզելու համար իրացրին 11-մետրանոց հարվաշածար, որի շրջանակում ավելի դիպուկ գտնվեցին «Շերիֆի» ֆուտբոլիստները։
Այսպիսով, «Շերիֆը» նվաճեց Եվրոպա լիգայի խմբային փուլի ուղեգիր, իսկ «Փյունիկը» պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Եվրոպա-լիգա, Կոնֆերենցիաների լիգա, Շերիֆ, Փյունիկ