Փարիզ-2024. Գալստյանը պարտվեց և կպայքարի բրոնզե մեդալի համար
Հունահռոմեական ոճի Հայաստանի հավաքականի անդամ Սլավիկ Գալստյանը (67 կգ) պարտվեց կիսաեզրափակիչում։
Կիսաեզրափակիչում հայ ըմբիշը գոտեմարտեց Իրանի Իսլամական Հանրապետության ներկայացուցիչ Սայիդ Էսմայիլի Լեյվեսիի դեմ և պարտվեց 4:10 հաշվով։
27-ամյա Գալստյանն առաջին անգամ է մասնակցում Օլիմպիական խաղերին և օգոստոսի 8-ին կպայքարի բրոնզե մեդալակիր դառնալու համար։ Նրա մրցակիցը հայտնի կդառնա ավելի ուշ։
Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիրը, Եվրոպայի առաջնությունների եռակի երրորդ մրցանակակիրը պայքարն սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ 3:2 հաշվով հաղթեց էկվադորցի Անդրես Ռոբերտո Մոնտանյո Արոյոյին, իսկ այնուհետև նույն հաշվով պայքարից դուրս թողեց Ֆրանսիան ներկայացնող Մամադասա Սիլային։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ըմբշամարտ, Հայկական-Սպորտ, Սլավիկ Գալստյան, Փարիզ-2024, Օլիմպիական_խաղեր