Տուխելը հետաքրքրված է անգլիական ակումբները գլխավորելու տարբերակով
Ինչպես հայտնի է, Թոմաս Տուխելն ազատվել է ֆրանսիական «Պարի Սեն-Ժերմենի» գլխավոր մարզչի պաշտոնից։
Sport Bild պարբերականի փոխանցմամբ 47-ամյա գերմանացի մասնագետը հետաքրքրված է անգլիական «Արսենալ» կամ «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությամբ։
«Զինագործների» մարզիչ Միկել Արտետան առայժմ ձախողում է թիմի ելույթները․ «Արսենալն» այս պահին ԱՊԼ 15-րդ հորիզոնականում է՝ 14 խաղից հետո վաստակած նույնքան միավորներով։
«Մանչեսթեր Յունայթեդն» այս պահին առաջնությունում եզրափակում է լավագույն եռյակը, սակայն Օլե-Գունար Սուլշերի թիմը ձախողեց Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկությունը՝ չհաղթահարելով խմբային փուլի արգելքը։
# ԱՊԼ, Արսենալ, Թոմաս ՏՈւխել, Մանչեսթեր-Յունայթեդ, Միկել Արտետա, ՊՍԺ, Օլե-Գունար-Սուլշեր