Տոտենհեմը 90+4-րդ րոպեին ձեռքից բաց թողեց հաղթանակը Էվերթոնի դեմ խաղում 🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի մեկնարկային խաղում «Տոտենհեմը» հյուրընկալվելիս մրցեց «Էվերթոնի» դեմ։
Հանդիպմումն անցավ համառ և գոլատատ պայքարում, որն ավարտվեց 2:2 հաշվով։
«Խթանների» կազմից դուբլի հեղինակ դարձավ Ռիշարլիսոնը, ով Պրեմիեր լիգայի ընթացիկ խաղարկությունում խփել է արդեն 10 գոլ։
«Իրիսների» գոլերը խփեցին Դոմինիկ Կալվերտ-Լյուինն ու Ջարեդ Բրանթվեյթը։
Վերջինս մերսիսայդյան ակումբին պարտությունից փրկեց 90+4-րդ րոպեին։
Այս ոչ-ոքիից հետո Անգե Պոստեկօղլուի թիմը վաստակեց 44 միավոր և զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը։
«Էվերթոնը», 19 միավորով, 18-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անգե Պոստեկօղլու, ԱՊԼ, Դոմինիկ Կալվերտ-Լյուին, Էվերթոն, Ջարեդ Բրանթվեյթ, Ռիչարլիսոն, Տոտենհեմ