Տոտենհեմը փայլեց` ջախջախելով Արսենալին🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 22-րդ տուրից հետաձգված խաղում կայացավ հերթական հյուսիսլոնդոնյան դերբին, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Տոտեմհեմն» ու «Արսենալը»։
Հանդիպման ողջ ընթացքում Անտոնիո Կոնտեի թիմը հիանալի տեսք ուներ և գործնականում որևէ շանս չտվեց «զինագործներին»` ջախջախելով 3:0 հաշվով։
«Խցանների» կազմից դուբլի հեղինակ դարձավ Հարի Քեյնը, մեկ գոլ էլ խփեց Հին Մին Սոնը։
Հանուն արդարության` նշենք, որ հյուրերը 33-րդ րոպեից խաղում էին 10 ֆուտբոլիստներով. Ռոբ Հոլդինգը, ստանալով երկրորդ դեղին քարտը, հեռացվեց դաշտը։
«Տոտենհեմը» երկու գոլ խփել է քանակական առավելություն ստանալուց հետո։
Այս հաղթանակից հետո «Տոտենհեմը» վաստակեց 65 միավոր և շարունակում է զբաղեցնել 5-րդ հորիզոնականը։
«Արսենալը», 66 միավորով, 4-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտոնիո-Կոնտե, ԱՊԼ, Արսենալ, Հարի Քեյն, Հին Մին Սոն, Միկել Արտետա, Ռոբ Հոլդինգ, Տոտենհեմ