Տոտենհեմը շուտով կհայտարարի Ատալանտայի պաշտպանի տրանսֆերի մասին
«Ատալանտայի» կենտրոնական պաշտպան Քրիստիան Ռոմերոն կարիերան կշարունակի «Տոտենհեմի» կազմում։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, լոնդոնյան ակումբը շատ մոտ էր գործարքն ավարտին հասցնելուն։
Եվ ահա, Ֆաբրիցիո Ռոմանոյի տեղեկություններով, երկու ակումբներն արգենտինացի ֆուտբոլիստի տեղափոխության հարցում հասել են վերջնական համաձայնության։
«Խթանները» 23-ամյա պաշտպանի դիմաց վճարելու են 50 մլն եվրո, որին ևս 5 մլն եվրո ավելանալու է հավելավճարների տեսքով։
Ռոմերոն նոր ակումբի հետ կնքելու է 5 տարվա պայմանագիր` մինչև 2026 թ. հունիսի 30-ը։ Նա լոնդոնյան ակումբում տարեկան վաստակել է 3 մլն եվրո աշխատավարձ։
Աղբյուրի փոխանցմամբ` արգենտինացի ֆուտբոլիստն այն բանից հետո, երբ անձնական պայմանագիր է համաձայնեցրել «Տոտենհեմի» հետ, սկսել է ճնշում գործադրել «Ատալանտայի» ղեկավարության վրա, որպեսզի վաճառեն իրեն։
Նշվում է, որ արգենտինացի պաշտպանն առաջիկա 48 ժամերի ընթացքում կմեկնի Լոնդոն, որպեսզի ավարտին հասցնի իր տեղափոխությունը։
Հիշեցնենք, որ Ռոմերոն «Ատալանտայի» կազմում հանդես է գալիս 2020 թ. հոկտեմբերից և մինչ այս պահը Բերգամոն ներկայացնող ակումբի մարզաշապիկով անցկացրել է 42 հանդիպում` դառնալով 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատալանտա, Տոտենհեմ, տրանսֆերներ, Քրիստիան Ռոմերո, Ֆաբրիցո Ռոմանո