Տեսադարան N17. Չելսի – Բարսելոնա ?
Այսօր ձեր ուշադրությանն ենք ներկայացնում շատերի կարծիքով Չեմպիոնների լիգայի պատմության ամենասկանդալային հանդիպումը։ 2009 թվականի մայիսի 6-ին «Չելսին» սեփական հարկի տակ ընդունել էր «Բարսելոնային»։ Պեպ Գվարդիոլայի մարզական մեկնարկը մեծ ֆուտբոլում փառահեղ ստացվեց, սակայն այս խաղը մեծ բիծ է թողել նրա անցյալի վրա։
Սակայն մինչ հանդիպմանն անցնելը, սկզբում խոսքենք երկու թիմերի դիմակայության մասին, որը 2000-ականներին ամենաթեժերից մեկն էր։ Երկու ակումբներն էլ պատմականորեն անհաջող մրցակիցներ են համարվում միմյանց համար։ Պատմության ողջ ընթացքում կողմերը հանդիպել են 17 անգամ։ «Բարսան» տարել է 6 հաղթանակ, «Չելսին»՝ 5, իսկ 6 հադիպում էլ ավարտվել է ոչ-ոքի։
Դիմակայության գագաթնակետը կարելի է համարել ողջ 2000-ականները, երբ կողմերը միմյանց դեմ անցկացրին 10 հանդիպում՝ աչքի ընկնելով փոխնիփոխ հաջողություններով։
Այժմ անցնենք Չեմպիոնների լիգայի 2008/09 մրցաշրջանի խաղարկությանը։ Խմբային փուլը երկու թիմերն էլ որոշ վերապահումներով հաղթահարեցին վստահորեն։ Չնայած՝ «Չելսին» 1/8 եզրափակիչ դուրս եկավ երկրորդ հորիզոնականով՝ առաջ թողնելով «Ռոմային»։
«Բարսելոնան» 6 խաղում վաստակել էր 13 միավոր և առաջին տեղով դուրս եկավ փլեյ-օֆֆ։
Մինչև կիսաեզրափակիչ հասնելը «Չելսին» լուրջ դիմադրությունների բախվեց։ 1/8 եզրափակիչում բախվեց վերականդենացող «Յուվենտուսին» և մեծ դժվարությամբ կարողացավ հաղթահարել մրցակցի արգելքը։ Առաջին խաղում լոնդոնյան ակումբը Դիդյե Դրոգբայի գոլի շնորհիվ հաղթեց 1։0 հաշվով, իսկ պատասխան խաղում գրանցվեց 2։2 հաշվիը։
1/4 եզրափակիչում «Չելսիի» մրցակիցը դարձավ մրցաշարի ֆավորիտներից «Լիվերպուլը»։ Դիմակայության առաջին խաղում Գուս Հիդինգի թիմը շատերի համար անակալ հաղթանակ տարավ 1։3 հաշվով։ Այդ խաղում ողջ ֆուտբոլային հասարակությունն իմացավ Բրանիսլավ Իվանովիչի մասին, ով դարձավ դուբլի հեղինակ։
Պատասխան խաղում «Լիվերպուլը» փորձեց հրաշք գործել, սակայն մի փոքր չհերիքեց։ Թրիլլերային սցենարով անցած խաղում գրանցվեց 4։4 հաշվիը։
«Բարսելոնան» վստահորեն անցավ 1/8 և 1/4 եզրափակիչ փուլերը։ Փլեյ-օֆֆ առաջին փուլում կատալոնական ակումբը մրցեց «Լիոնի» դեմ։ Եթե առաջին խաղում ֆրանսիական ակումբը կարողացավ որևէ դիմադրություն ցույց տալ և գրանցվեց 1։1 հաշիվը, ապա պատասխան խաղում «կապտանռնագույնները» որևէ հնարավորություն չտվեցին՝ 5։2։
Հաջորդ փուլում «Բարսելոնայի» «զոհը» ճգնաժամ ապրող «Բավարիան» էր։ Առաջին խաղում կատալոնացիները լուծեցին հաջորդ փուլի բոլոր հարցերը՝ հաղթելով 4։0 հաշվով։ Պատասխան խաղն էլ ավարտվեց 1։1 հաշվով։
Եվ ահա «Բարսելոնան» և «Չելսին» բախվեցին Չեմպիոնների լիգայի 2008/09 մրցաշրջանի կիսաեզրափակչում։ Դիմակայության առաջին խաղում կատալոնական ակումբն ուներ տարածքային լուրջ առավելություն, սակայն այդպես էլ չկարողացավ գեթ մեկ գնդակ ուղարկել Պետեր Չեխի պաշտպանած դարպասը․ «Չելսին» պաշտպանվեց անձնուրաց կերպով։
Պատասխան հանդիպման գլխավոր մրցավար նշանակվեց Թոմ Հենինգ Էվրեբեն, ում մինչև այդ կարելի է ասել երբեք որևէ լուրջ հանդիպում չէին վստահե և ֆուտբոլային հասարակության շրջանում այդքան էլ հայտնի չէր։ Սակայն, ցավոք, 2009 թվականի մայիսի 6-ին կայացած հանդիպումը հիշվում է հենց նորվեգացի մրցավարի պատճառով։
Այդ խաղում Էվրեբեն առնվազն 4-5 անգամ 11 մետրանոց հարված չնաշանկեց «Բարսելոնայի» դարպասին, սխալմամբ կամ միտումնավոր խաղադաշտից հեռացրեց Էրիկ Աբիդալին, բազմաթիվ այլ սխալներ թույլ տվեց։ Հանդիպումից հետո «Չելսիի» ֆուտբոլիստները բարձրաձայն տեսախցիկների առջև հայհոյում էին մրցավարին։ Չենք վախենա այս խոսքերից, բայցնբայդ հանդիպումը Չեմպիոնների լիգայի պատմության ամենասկանդալային հանդիպումն էր։ Հանդիպումից հետո էլ Էվրեբեն հանգիստ չուներ․ նրան անընդհատ սպառնալից բովանդակություն պարունակող նամակներ էին ուղարկում, ինչն էլ ստիպեց նրան մեկ տարի հետո ավարտել մրցավարական կարիերան։
Ինչ վերաբերում է բուն հանդիպմանը, ապա կարելի է ասել խաղն անցավ հավասար պայքարում։ «Չելսին» հանդիպման հենց մեկնարկում Մայքլ Էսիենի փայլուն հարվածի շնորհիվ առաջ անցավ հաշվի մեջ։ Խաղի մնացած հատվածում «Չելսին» մեծ ուժերով պաշտպանվում էր, իսկ հնարավորության դեպքում հակագրոհում էր։ Պեպ Գվարդիոլայի սաները փորձում էին մի բան անել, սակայն գրեթե անհնար էր ճեղքել լոնդոնյան ակումբի բազմաշերտ պաշտպանությունը։ Թվում էր՝ «Չելսին» երկրորդ տարին անընդմեջ դուրս կգա եզրափակիչ, սակայն մրցավարի կողմից ավելացրած ժամանակի 3-րդ րոպեին Անդրես Ինիեստան հեղինակեց ևս մեկ անհավանական գոլ՝ իր թիմին դուրս բերելով եզրափակիչ։ «Բարսելոնայի» ողջ մարզչական անձնակազմը և ֆուտբոլիստները ցնծում էին, իսկ ողջ ֆուտբոլային հասարակությունն առաջին անգամ տեսավ էմոցիոնալ Պեպ Գվարդիոլային։ Ողջ հանդիպման ընթացքում կատալոնական ակումբը Պետեր Չեխի դարպասին կատարեց ընդամենը մեկ դիպուկ հարված, այն էլ ինչպիսի հարված։ Հարված, որը եզրափակչի ուղեգիր արժեցավ։
Եզրափակիչում կատալոնական ակումբը 2։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ՝ նվաճելով երրորդ Չեմպիոնների լիգայի գավաթը։ Այդ մրցաշրջանում Պեպ Գվարդիոլան իր նորամուտն էր նշում մեծ ֆուտբոլում՝ հասնելով անհավանական նվաճումների։ Հենց առաջին մրցաշրջանում կատալոնական ակումբը դարձավ թրեբլի հեղինակ, իսկ ընդհանրապես 2009 թվականին «Բարսան» նվաճեց բոլոր հնարավոր և անհնար տիտղոսները։ Այդ ցուցանիշով «կապտանռնագույնները» դեռևս միակն են, որը մոտ ապագայում էլ դժվար կլինի կրկնել։
Այդ տարի «Բարսելոնան», իրոք, ֆենոմենալ ֆուտբոլ էր ցուցադրում՝ հաղթելով գրեթե բոլոր մրցակիցներին։ Ոչ ոք այդ «Բարսելոնայի» նվաճումները գետնով չի տալիս, սակայն «Չելսիի» դեմ կոնկրետ այդ մեկ հանդիպումը դա խայտառակությանը հավասար մի բան էր։ Ամեն դեպքում՝ հաճելի դիտում։
Հ․Գ․ տեխնիկական խնդիրներից խուսափելու համար գրանցվեք VK.com սոցկայքում, որպեսզի կարողանաք հեշտությամբ դիտել հանդիպման տեսակրկնությունը։