Տեսադարան N14. Մանչեսթեր Յունայթեդ – Բավարիա?
Տեսադարանի հերթական շարքում մեր ընթերցողներին ենք ներկայացնում Չեմպիոնների լիգայի 1998/99 մրցաշրջանի «Կամպ Նոու» մարզադաշտում կայացած «Մանչեսթեր Յունայթեդ» – «Բավարիա» լեգենդար հանդիպումը, սակայն նախքան այդ հանդիպմանն անդրադառնալը մի փոքր խոսենք այդ տարվա խաղարկության մասին։
Սկսենք նրանից, որ այն ժամանակ Չեմպիոնների լիգայի խաղարկությանը մասնակցում էին 24 ակումբներ, որոնք բաժանվում էին 6-ական խմբերի։ Պայքարը 1/4 եզրափակիչում շարունակում էին խմբերի հաղթողները և այն երկու ակումբները, որոնք երկրորդ հորիզոնականը զբաղեցնող ակումբների շրջանակում լավագույն ցուցանիշն ունեին։
Նշենք, որ «Բավարիան» և «Մանչեսթեր Յունայթեդը» նախքան եզրափակիչն արդեն հանդիպել էին իրար խմբային փուլում, որոնց միացել էր նաև այն ժամանակ ոչ այնքան լավ օրեր ապրող «Բարսելոնան» և դանիական «Բրոնդյբուն»։
Խմբային փուլի ընթացքում չնայած անգլիական ակումբը տարավ ընդամենը երկու հաղթանակ և չկրեց որևէ պարտություն, սակայն դա էլ բավարար եղավ պայքարը 1/4 եզրափակիչում շարունակելու համար։ Սըր Ալեքս Ֆերգյուսոնի գլխավորությամբ «Յունայթեդը» երկու անգամ հաղթեց միայն խմբի հետնապահ «Բրոնդյուին», երկուական անգամ էլ միավորը կիսեց «Բավարիայի» և «Բարսելոնայի» հետ։ Հատկապես տպավորիչ էր, որ կատալոնական և մանկունյական ակումբները երկու անգամ միմյանց միջև հանդիպումն ավարտեցին 3։3 հաշվով։ «Յունայթեդը» երկրորդ հորիզոնականը զբաղեցրած ակումբների մեջ գրանցել էր երկրորդ լավագույն արդյունքը՝ նվաճելով քառորդ եզրափակչի ուղեգիր։
«Բավարիան» էլ իր հերթին երկու անգամ հաղթեց «Բարսելոնային», մեկ անգամ էլ՝ «Բրոնդյուին», անակնկալ պարտություն կրեց «Բրոնդբյուից», և արդեն ինչպես նշեցինք երկու անգամ ոչ ոքի խաղաց «Յունայթեդի» հետ՝ վստահորեն առաջին տեղով դուրս գալով 1/4 եզրափակիչ։
Փլեյ-օֆֆ փուլում «Բավարիային» էլ, «Յունայթեդին» էլ հեշտ ճանապարհ չէր սպասվում։ Եթե քառորդ եզրափակիչում ակումբները հեշտությամբ հաղթահարեցին իրենց մրցակիցներին՝ պայքարից դուրս թողնելով համապատասխանաբար «Կայզերսլաութերնին» և«Ինտերին», ապա կիսաեզրափակիչ հանդիպումները գերդրամատիկ ստացվեցին։
Կիսաեզրափակչի շրջանակում «Յունայթեդի» մրցակիցը «Յուվենտուսն» էր։ Անգլիական ակումբը երկու անգամ հրաշքով փրկվեց և շարունակեց պայքարը։ Նախ առաջին խաղում իտալական ակումբն Անտոնիո Կոնտեի խփած միակ գնդակի շնորհիվ «Յուվենտուսը» մինչև հանդիպման 90+2-րդ րոպեն հյուրընկալվելիս հաղթում էր, սակայն Ռայան Գիգզին հաջողվեց փրկել հանդիպումը, իսկ պատասխան խաղի 11-րդ րոպեին դրությամբ թուրինյան ակումբը Ֆիլիպո Ինձզագիի դուբլի շնորհիվ 2։0 հաշվով հաղթում էին, սակայն Դուայթ Յորքի, Ռոյ Քինի, ինչպես նաև Էնդի Քոուլի գոլերի շնորհիվ կարողացան անհավանական comeback գրանցել և դուրս գալ եզրափակիչ։
Ինչ վերաբերվում է «Բավարիային», ապա մյունխենյան ակումբը կիսաեզրափակիչում հանդիպել էր Կիևի «Դինամոյին», որը գլխավորում էր լեգենդար մասնագետ Վալերի Լոբանովսկին, իսկ թիմում տոն էին տալիս երիտասարդ Արտյոմ Ռեբրովն ու Անդրեյ Շևչենկոն։ «Դինամոն» քառորդ եզրափակիչում պայքարից դուրս էր թողել մրցաշարի գործող գավաթակիր «Ռեալին»։
Դիմակայության առաջին խաղը, որը կայացել է Կիևում, ուկրաինական ակումբը 43-րդ րոպեի դրությամբ հաղթում էր 2։0 հաշվով․ դուբլի հեղինակ էր դարձել Անդրեյ Շևչենկոն։ 45-րդ րոպեին Միքայել Տարանտը մեկ գնդակ հետ է բերում, սակայն 50-րդ րոպեին Վիտալի Կոսովսկին վերականգնում է երկու գնդակի առավելությունը։ Թվում էր՝ ուկրաինական ակումբը հեշտ հաղթանակ է տանելու, սակայն հանդիպման վերջնամասում Օտմար Հիցֆելդի սաները փրկեցին հանդիպումը։ 78-րդ րոպեին աչքի ընկավ Շտեֆան Էֆենբերգը, իսկ 88-րդ րոպեին Կարստեն Յանկերը։ Պատասխան խաղում մյունխենյան ակումբը 35-րդ րոպեին Մարիո Բասլերի խփած միակ գնդակի շնորհիվ հաղթեց՝ դուրս գալով եզրափակիչ։
Անկախ եզրափակչի արդյունքից՝ երկու թիմերից մեկին հաջողվելու էր դառնալ թրեբլի հեղինակ, քանի որ երկու ակումբներն էլ արդեն դարձել էին իրենց առաջնության չեմպիոն և նվաճել էին Լիգայի գավաթը (այն ժամանակ դեռևս խաղարկվում էր Գերմանիայի լիգայի գավաթը): Խաղից առաջ դժվար էր ասել, թե ով է եզրափակչի ֆավորիտը, սակայն եղավ այն, ինչ եղավ և մտավ պատմության մեջ։ Անհավանական եզրափակիչ ստացվեց, որի հետ քիչ եզրափակիչներ կարող են համեմատվել։ Թե ինչպես Սըր Ալեքս Ֆերգյուսոնն այդ խաղում կատարեց երկու փոփոխություն, որոնք «ՄՅՈՒ»-ին հետագայում պատմական հաղթանակ կպարգևեն, կիմանաք հանդիպումը մինչև վերջ դիտելուց հետո։
Հ․Գ․ տեխնիկական խնդիրներից խուսափելու համար գրանցվեք VK.com սոցկայքում, որպեսզի կարողանաք հեշտությամբ դիտել հանդիպման տեսակրկնությունը։