Տեսադարան N13. Մանչեսթեր Յունայթեդ – Ռոմա?
Տեսադարանի շրջանակում այսօր ներկայացնում ենք մի հանդիպում, որտեղ «Մանչեսթեր Յունայթեդը» Սըր Ալեքս Ֆերգյուսոնի գլխավորությամբ հրաշք գործեց մի խաղում։
Հանդիպումը տեղի է ունեցել 2007 թվականի ապրիլի 10-ին՝ Չեմպիոնների լիգայի 2006/07 մրցաշրջանի 1/4 եզրափակչի շրջանակում։ Հետաքրքիրն այն է, որ դիմակայության առաջին խաղից հետո գրեթե ոչ ոք չէր հավատում, որ « կարմիր սատանաները» կհաղթեն, այն էլ այպսիսի խոշոր հաշվով։ Դիմակայության առաջին խաղում հռոմեական ակումբը Ռոդրիգո Տադեյի և Միրկո Վուչինիչի գոլերի շնորհիվ հաղթել էր 2։1 հաշվով, սակայն պատասխան խաղի առաջին խաղակեսի վերջնամասում հաշիվն արդեն 4։0 էր օգուտ մանկունյական ակումբի։
Այդ ամենն անհավատալի էր, քանի «ջալոռոսիներն» այդ տարիներին նույնպես հզոր կազմ ունեին և պայքարում էին Ա սերիայի չեմպիոնության համար։ Անհավատալի չէր «Յունայթեդի» հաղթանակը, այլ անհավատալի էր, որ ՉԼ 1/4 եզրափակչում մի թիմ կա, որը կարող է պարտվել նման հաշվով։ Ամեն դեպքում «Յունայթեդը» կիսաեզրափակիչում բախվեց գերհզոր «Միլանին», ով Կակայի գլխավորությամբ եզրափակիչում վրեժ լուծեց նաև «Լիվերպուլից»։
Հ․Գ․ տեխնիկական խնդիրներից խուսափելու համար գրանցվեք VK.com սոցկայքում, որպեսզի կարողանաք հեշտությամբ դիտել հանդիպման տեսակրկնությունը։