Վոլֆսբուրգը խայտառակեց Շալկեին🎥
Գերմանական Բունդեսլիգայի 25-րդ տուրի շրջանակում 3-րդ հորիզոնականը զբաղեցնող «Վոլֆսբուրգը» սեփական հարկի տակ մրցեց առաջնության ակնհայտ հետնապահ «Շալկե-04»-ի դեմ։
Հանդիպման հենց մեկնարկից «գայլերը» տիրեցին նախաձեռոնթյանը և մրցացկին պարբերաբար անհանգստություններ էին պատճառում, սակայն տանտերերին պակասում էր դիպուկությունը։
Ամեն դեպքում, նախքան ընդմիջման գնալը՝ 32-րդ րոպեին, «Վոլֆսբուրգի» ֆուտբոլիստները բացեցին խաղի հաշիվը, որին մեծապես նպաստեց «Շալկեի» կենտրոնական պաշտպան Շկոդրան Մուստաֆին, ով դարձավ ինքնագոլի հեղինակ։
Կողմերն ընդմիջման գնացին 1։0 հաշվի պայմաններում, սակայն, հատկանշական է, որ Օլիվեր Գլազների սաներն առաջին կեսում առաջ անցան հաշվի մեջ՝ այդպես էլ որևէ դիպուկ հարված չկատարելով «Շալկեի» դարպասին։
Երկրորդ խաղակեսում «Վոլֆսբուրգի» ֆուտբոլիստների առավելությունն առավել քան ակնհայտ էր, որոնք կատարյալ ֆուտբոլ ցուցադրեցին՝ ևս 4 անգամ գրավելով մրցակցի դարպասը։ Գոլերն իրենց անվան դիմաց գրանցեցին Վաութ Վեգորստը, Ռիդլե Բակուն, Յոսիպ Բրեկալոն, ինչպես նաև Մաքսիմիլիան Ֆիլիպը։
Այսպիսով, «Վոլֆսբուրգը» 5։0 հաշվով գերվսահ հաղթանակ տարավ «Շալկեի» նկատմամբ, վաստակեց 48 միավոր և շարունակում է զբաղեցնել մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականը՝ պայքարելով Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար։
Գելզենկիրխենյան ակումբն էլ վաստակած 10 միավորով անհույս զբաղեցնում է վերջին՝ 18-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բունդեսլիգա, Մաքսիմիլիան Ֆիլիպ, Յոսիպ Բրեկալո, Շալկե-04, Շկոդրան Մուստաֆի, Ռիդլե Բակու, Վաութ Վեգհորսթ, Վոլֆսբուրգ, Օլիվեր Գլազեր