Վիլյառեալի բնակչությունն ավելի քիչ է, քան «Ալյանց Արենայի» տարողունակությունը
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում «Վիլյառեալը» հյուրընկալվելիս մրցեց «Բավարիայի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը, ինչի արդյունքում «դեղին սուզանավը» դուրս եկավ մրցաշարի կիսաեզրափակիչ։
LiveScore-ը հետաքրքիր վիճակագրական տվյալ է ներկայացրել` նվիրված «Վիլյառեալին»։
Բանն այն է, որ «Վիլյառեալը», որը ներկայացնում է Իսպանիայի համանուն քաղաքը, ավելի քիչ բնակչություն ունի, քանի «Բավարիայի» «Ալյանց Արենա» մարզադաշտի տարողունակությունն է։
Վիլյառեալն ունի 50.577 բնակչություն, իսկ «Ալյանց Արենան» տեղավորում է 75.024 երկրպագու։
Նշենք, որ Մյունխենում բնակվում է 1.4 մլն մարդ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալյանց-Արենա, Բավարիա, Չեմպիոնների-լիգա, Վիլյառեալ