Վարդիի վերադարձը. Լեսթերը խոշոր հաշվով հաղթեց Նորվիչին🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 21-րդ տուրից հետաձգված խաղում «Լեսթերը» «Քինգ Փաուեր» մարզադաշտում մրցեց «Նորվիչի» դեմ։
Բրենդան Ռոջերսի թիմը հանդիպման մեծ մասում ուներ խաղային շոշափելի առավելություն և հաղթեց 3:0 հաշվով։
Հանդիպման հերոս դարձավ «աղվեսների» հարձակվող Ջեյմի Վարդին, ով դարձավ դուբլի հեղինակ, մեկ գոլ էլ խփեց Ջեյմս Մեդիսոնը։
Նշենք, որ 35-ամյա հարձակվողը վերջին անգամ գոլի հեղինակ դարձել էր սույն թվականի մարտի 1-ին, երբ ԱՊԼ-ի 22-րդ տուրում գրավեց «Բարնլիի» դարպասը։
Այս հաղթանակից հետո «Լեսթերը» վաստակեց 45 միավոր և բարձրացավ 10-րդ հորիզոնական։
«Նորվիչն» ունի ընդամենը 21 միավոր և եզրափակում է մրցաշարային աղյուսակը` զբաղեցնելով 20-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Բրենդան Ռոջերս, Լեսթեր, Նորվիչ, Ջեյմի Վարդի, Ջեյմս Մեդիսոն