Վարանը պատրաստ է մնալ Ռեալում
«Ռեալի» պաշտպան Ռաֆայել Վարանը կարող է մնալ մադրիդյան ակումբում:
Ինչպես հայտնում է As-ը, «Ռեալը» մտադիր չէ վաճառել Վարանի տրանսֆերը և չի քննարկելու այլ ակումբների առաջարկները: Ֆրանսիացու պայմանագրում նշված փոխհատուցման գումարի չափը կազմում է 500 մլն եվրո և ակումբը չի պատրաստվում Վարանին այդ գնից էժան վաճառել:
Ակումբում կարծում են, որ նրանց չի հաջողվի գտնել նույնքան փորձառու, նույն տարիքի և նույն մակարդակի պաշտպան: Նաև հայտնի են դարձել այն պատճառները, ինչի համար Վարանը ցանկացել էր հեռանալ:
Առաջին հերթին նոր պայմանագիրը. այժմ ֆրանսիացուն առաջարկում են ստորագրել նոր պայմանագիր, որով նրա աշխատավարձը տարեկան 6 մլն եվրոյից կդառնա 9 մլն եվրո:
Բացի այդ, Վարանը դժգոհ է, որ թիմը պատշաճ չի շնորհավորել նրա հաղթանակը ԱԱ-2018-ում: Այն դեպքում, երբ «Բարսելոնայի» և «Աթլետիկոյի» ֆուտբոլիստներին պարգևատրել են դաշտում, իսկ «Ռեալը» բավարարվել էր տեսահոլովակով՝ «Լեգանեսի» դեմ խաղից առաջ:
# Ռաֆայել-Վարան