Սևիկյանը մասնակցել է Ֆերենցվարոշի հաղթական հանդիպմանը 🎥
Հունգարիայի գավաթի 1/4 եզրափակիչում «Ֆերենցվարոշը» հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթեց «Դիոշդյորին»։
Դեյան Ստանկովիչի թիմից աչքի ընկավ նորվեգացի Քրիստոֆեր Զախարիասենը, իսկ տանտերերի պաշտպան Մարկո Լունդը գրավեց սեփական դարպասը։
«Ֆերենցվարոշի» մեկնարկային կազմում էր նաև Հայաստանի հավաքականի վինգեր Էդգար Սևիկյանը, ով դաշտում անցկացրեց 70 րոպե։
Այպսիով, Բուդապեշտը ներկայացնող ակումբը դուրս եկավ Հունգարիայի գավաթի կիսաեզրափակիչ, որի զույգերը հայտնի են դառնալու վիճակահանության միջոցով։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դեյան Ստանկովիչ, Դիոշդյոր, Էդգար Սևիկյան, Հունգարիայի գավաթ, Քրիստոֆեր Զախարիասեն, ՖԵրենցվարոշ