Սևիկյանը կարող է տեղափոխվել Լեմպարդի գլխավորած ակումբ

Սևիկյանը կարող է տեղափոխվել Լեմպարդի գլխավորած ակումբ

14/08/2025 - 12:36

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանի ապագան «Ֆերենցվարոշում» մշուշոտ է, հայտնում է ինսայդեր Իվան Կարպովը։

Հունգարիայի չեմպիոնը դիտարկում է 24-ամյա վինգերին այլ ակումբի վարձավճարով տրամադրելու տարբերակը։

Սևիկյանին վարձակալելու թեկնածուներից մեկն Անգլիայի Չեմպիոնշիփում հանդես եկող «Քովեթնրի Սիթին» է, որի գլխավոր մարզիչը լեգենդար Ֆրենկ Լեմպարդն է։

Թեկնածուներից մյուսն էլ Հունգարիայի առաջնության մասնակից «Դեբրեցենն» է։

Սևիկյանը 2024/25 մրցաշրջանը վարձավճարով անցկացրել է Մոսկվայի «Լոկոմոտիվում», 20 խաղում 4 ասիստ է կատարել։

Հայ ֆուտբոլիստը «Ֆերենցվարոշ» վերադառնալուց պաշտոնական 7 խաղերից միայն երկուսին է մասնակցել` դաշտում լինելով ընդամենը 24 րոպե։ Ակումբի վերջին 5 հանդիպումներում նա առհասարակ խաղաժամանակ չի ստացել։

Սևիկյանը Բուդապեշտը ներկայացնող ակումբ է տեղափոխվել 2024 թ. հունվարին, 19 խաղում 2 գոլ է խփել, կատարել 1 ասիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023