Սևիլիան վերջին 42 տարվա վատագույն ցուցանիշն է գրանցել
Իսպանական Լա լիգայի 3-րդ տուրում «Սևիլիան» հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվեց «Ալմերիային»։
Անդալուսական ակումբը Լա լիգայի մեկնարկային երեք խաղերում չի ճաշակել հաղթանակի բերկրանքն` այդ ընթացքում կրելով երկու պարտություն։
Ինչպես հայտնում է MisterChip-ը, 1981/82 մրցաշրջանից ի վեր «Սևիլիան» վատագույն մեկնարկն է ունեցել Լա լիգայի շրջանակում։ Այդ ժամանակ ակումբն առաջնության առաջին 3 տուրերից հետո նույնպես իր ակտիվում ուներ ընդամենը 1 միավոր։
Հատկանշական է, որ «Սևիլիան» նման մեկնարկ ունեցել է նաև 1935/36, 1949/50, 1958/59,1967/68 մրցաշրջաններում ու բոլոր դեպքերում առաջնության վերջնարդյունքում չի հաջողվել 7-րդ հորիզոնականից բարձր դիրք զբաղեցնել։
Նշենք, որ Լա լիգայի պատմության ընթացքում 2004/05 մրցաշրջանից հետո որևէ ակումբի չի հաջողվել հայտնվել լավագույն քառյակում, երբ առաջնության մեկնարկային երեք խաղերից հետո վաստակել է ընդամենը 1 միավոր։
Վերջինը նման հաջողություն ունեցել է «Բետիսը», երբ «վարունգները» մեկնարկային երեք խաղերից հետո վաստակել էին 1 միավոր, սակայն առաջնությունն ավարտեցին 4-րդ հորիզոնականում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալմերիա, Բետիս, Լա-լիգա, Սևիլիա