Եվրոպական մի շարք գրանդ ակումբներ աչք են դրել Սևիլիայի պաշտպանի վրա
Ինչպես տեղեկանում ենք As-ի էջերից, «Սևիլիայի» պաշտպան Ժյուլ Կունդեն հնարավոր է՝ կարիերան շարունակի Լիգա 1-ում։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 22-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքված է ՊՍԺ-ն։ Հարկ է նշել, որ, բացի ՊՍԺ-ից, եվրոպական մի շարք թոփ ակումբներ, ինչպիսիք են «Ռեալը», «Բարսելոնան» և «Մանչեսթեր Յունայթեդը», նույնպես ցանկանում են ֆրանսիացուն տեսնել իրենց շարքերում։
Դեռևս նախորդ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Մանչեսթեր Սիթին» նույնպես ցանկացել է գնել պաշտպանի տրանսֆերային իրավունքները, ինչի դիմաց առաջարկել է 55 մլն եվրո, սակայն «Սևիլիայի» ղեկավարությունը մերժել է առաջարկը։
Պաշտպանի հրաժարագինը կազմում է 80 մլն եվրո․ իսպանական ակումբում կարծում են՝ կգտնվի ակումբ, որը պատրաստ կլինի վճարել այդ գումարը նրա դիմաց։
Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Սևիլիայի» կազմում բոլոր խաղերի հաշվարկով Կունդեն մասնակցել է 30 հանդիպման և դարձել 3 գոլի հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Ժյուլ Կունդե, Լա լիգա, Մանչեսթեր-Յունայթեդ, Մանչեսթեր-Սիթի, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, Սևիլիա, տրանսֆերներ