Ստամբուլ. Ղարիբյանն ու Թադևոսյանը պարտվեցին🎥
Թուրքիայի Ստամբուլ քաղաքում շարունակվում է ամառային 33-րդ Օլիմպիական խաղերի վարկանիշային վերջին մրցաշարը։
Հունահռոմեական Գևորգ Թադևոսյանը (87 կգ) մեկնարկային գոտեմարտում 10:0 հաշհով իտալացի Միրկո Մինգուցիին հաղթելուց հետո 1/8 եզրափակիչում 4:5 հաշվով զիջեց վրացի Լաշա Գոբաձեին (Վրաստան)։
Գևորգ Ղարիբյանը (60 կգ) պայքարն սկսեց 1/8 եզրափակիչից և 1:8 հաշվով զիջեց հարավկորեացի Կիմ Դահյոնին։
Այժմ Թադևոսյանն ու Ղարիբյանը պետք է հուսան, որ նրանց հաղթած մրցակիցները կհասնեն եզրափակիչ, որը թույլ կտա հայ մարզիկներին թույլ կտա անցկացնել սփոփիչ գոտեմարտ ու պայքարել օլիմպիական ուղեգրի համար։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գևորգ Թադևոսյան, Գևորգ Ղարիբյան, Ըմբշամարտ, Փարիզ-2024, Օլիմպիական_խաղեր